Facebook-ը արևային էներգիա գեներացնող կայաններ կկառուցի

Facebook-ը որոշել է ԱՄՆ Տեխաս նահանգում արևային պանելներ կառուցել: Շարքը շարունակական է լինելու և սա խոշոր էներգակայաններից առաջինն է լինելու:

Մարկ Ցուկերբերգը հայտնել  էր, որ Facebook-ը մտադիր է 6 նոր նախագիծ իրականացնել՝ կապված արևային էներգիայի հետ՝ աջակցելու համար տվյալների մշակման իրենց կենտրոններին:

Դրանք տասնյակ հազարավոր համակարգչային սերվերներ են ընդգրկում, որոնք արտաքին աշխարհի հետ կապվում են օպտիկամանրաթելային մալուխներով:

Prospero Solar նախագծի ներքո կառուցվելիք էլեկտրակայանը կդառնա արևային էներգիայի հիմնական մատակարարներից մեկը: Այն բավարար կլինի 72 000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: