Huawei-ը մեքենաների համար նախատեսված ինքնավար համակարգ է մշակում

Huawei-ը մեքենաների համար նախատեսված ինքնավար համակարգ է մշակում

Չինական  Huawei ընկերությունը մտադիր է մինչև 2021-ին  մեքենաների ինքնավար համակարգ ստեղծել։ Ընկերությունը մտադիր է համագործակցել եվրոպական, ճապոնական և չինական մեքենաշինական ընկերությունների հետ։

Dang Wenshuan-ը՝  Huawei-ի քաղականության պատասխանատուն,  պատմել է Financial Times-ին, որ ընկերությունը  ներկայումս արհեստական բանականությամբ օժտված համակարգ է ստեղծում, որը կկիրառվի մեքենաների մեջ։

«Մենք աշխատում ենք այս համակարգի վրա, որը կհայտնվի 2021 կամ  2022 թվականներին թողարկվելիք մեքենաներում»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։

Այսպիսով, Huawei-ը, գտնվելով ԱՄՆ-ի ճնշումների ներքո, փորձում է ամեն կերպ ընկերությունը պահպանել խոտրակումից։