Ո՞վ է Instagram-ի ամենահայտնի մարդը

Ո՞վ է Instagram-ի ամենահայտնի մարդը

 Hype Auditor վերլուծական ընկերությունը պարզել  է, թե ով է Instagram-ի ամենահայտնի մարդը։ Ընկերությունը, հետազոտությունն իրականացնելիս, հաշվի է առել թե ինչքան իրական օգտատեր է հավանում լուսանկարը, ինչքան օգտատեր է ներգրավված լինում հրապարակման մեջ և այլն։

Ամենաշատ իրական հավանումներ ստացել է ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը։ Թեև նաև բաժանորդագրությունների թվով առաջինը չէ՝ 151 մլն մարդ, բայց նրա յուրաքանչյուր հրապարակում հավանում է մոտ 4,6 մլն օգտատեր։

Երկրորդ հորիզոնականում է մոդել և բիզնեսմեն Քայլի Ջեները՝ 3,6 մլն հավանում։ Եռյակը եզրափակում է Քրստիանու Ռոնալդուն՝ 2,8 մլն։ Չնայած Ռոնալդուն ավելի շատ հետևորդ ունի քան հայտնի աղջիկները։

Թեգեր: Instagram, Like, Selena, singer, users