Նորացված iPhone XR-ն ավելի հզոր մարտկոց կստանա

 The Elec կորեական կայքի տվյալներով, iPhone XR-ի իրավահաջորդը կստանա ավելի հզոր մարտկոց։ Չինական ATL (Ameperx Technology Limited) ընկերությունը ապագա սարքի մարտկոցների մասսայական  արտադրություն է սկսել։

Ըստ լուրերի,  Apple-ն իր սմարթֆոններում հզոր մարտկոցներ է տեղադրում երկկողմանի անլար լիցքավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ներկայումս խնձորային բրենդի ներկայացուցիչներից հզոր մարտկոց ունի միայն  iPhone XS Max մոդելը։

Հնարավոր է՝ Apple-ը ներկայացնի միանգամից երեք նոր iPhone։ Սարքերի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին։