Telegram-ը մեղադրել է Չինաստանին DDoS հարձակման մեջ

Telegram-ը մեղադրել է Չինաստանին DDoS հարձակման մեջ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն իր Twitter-յան էջում գրել է, որ վստահ է՝ տեղի ունեցած DDoS հարձակումը չինական իշխանության ձեռքի գործն է։ Դուրովը նշում է նաև, որ IP հասցեների տվյալները տանում են դեպի Չինաստան։

DDoS հարձակումը տեղի է ունեցել Հոնկոնգում տեղի ունեցած խռովությունների ժամանակ։ Ցուցարարներն օգտագործել են Telegram և նման այլ մեսինջերներ, որպեսզի կարողանան կազմակերպիչներին զգուշացնել վտանգի և այլնի մասին։

Իշխանությունն, ցուցարարների գործողությունները կանխելու համար, DDoS հարձակում է կազմակերպել, ինչը քննադատությունների առիթ է դարձել։ Հարձակման արդյունքում ցուցարարները հնարավորույթուն չեն ունեցել օգտվել Telegram-ից և այլ մեսինջերներից։