Ինչպե՞ս գեղեցիկ լուսանկարներ ստանալ iPhone-ով

Ինչպե՞ս գեղեցիկ լուսանկարներ ստանալ iPhone-ով

Վերջին մի քանի տարիների ընթացքում սմարթֆոններն հաջողությամբ մրցակցում են լուսանկարչական սարքերի հետ և ստացված որակով չեն զիջում հայտնի լուսանկարչական սարքերի բրենդներին։ Եվ այսպես, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լուսանկարել սմարթֆոնով և ցանկանում են ստանալ լավ արդյունք մի քանի խորհուրդ մասնավորապես առանձին օբյեկտները լավ լուսանկարելու համար։

DxOMark-ի վարկանիշային աղյուսակում Apple-ի սմարթֆոնների տեսախցիկները մտնում են լավագույնների մեջ։Իսկ դրանցով լավ լուսանկարներ ստանալու համար պետք է հետևել մի քանի պարզ կանոնների։

Սովորաբար միայն iPhone-ով լավ լուսանկարներ ստանալու հավանականությունն այդքան էլ մեծ չէ, պետք է օգտագործել կողմնակի հավելվածներ, օրինակ՝ Halide-ը։ Սա որակն ավելի լավացնելու համար։

Քայլ 1․ նախապատրաստում

Առաջին հերթին, պետք է մաքրել օբյեկտը մատնահետքից, կեղտից և փոշուց։

Քայլ 2․ կոմպոզիցիա

Պետք է համակարգիչ ներբեռնել ցանկալի ֆոնը կամ կոմպոզիցիան ու օբյեկտը տեղավորել դրա դիմաց։ Բնականաբար կոմպոզիցիան և օբյեկտը պետք է համահունչ լինեն։

Քայլ 3․ #նկարված_է_iPhone_ով

Մաքրեք  iPhone-ի օբյեկտիվը, ընտրեք լուսանկարելու ճիշտ ռակուրսը կամ անկյունը։ Փոքրիկ օբյեկտը լուսանկարելու համար պետք է ակտիվացնել մակրոլուսանկարման գործառույթը։ Գործառույթն ակտիվացնելու համար պետք է ուղղակի էկրանին սեղմել օբյեկտի վրա։ Անպայման մի քանի նկար արեք։

Եթե ունեք  iPhone-ով լուսանկարելու համար նախատեսված հարմարանքներ, ապա օգտագործեք դրանք։ Եթե չունեք նման հարմարանք, աշխատեք լուսանկարելից չշարժել սմարթֆոնը և պահել կայուն, մեկ դիրքով։ 

Քայլ 4․ մշակում

Ընտրեք լավագույն լուսանկարը և աջ անկյունում սեղմեք Править կոճակը։ Ընտրեք լավագույն ֆիլտրը կամ էֆեկտը և ֆիքսեք այն։ Պատրաստ է։ Լուսանկարը կարելի է նաև մշակել կողմնակի հավելվածներում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեգեր: Apple, iPhone, Pic