Samsung Galaxy M40-ն ձայնը գեներացնում է էկրանի միջոցով

Samsung Galaxy M40-ն ձայնը գեներացնում է էկրանի միջոցով

Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր սմարթֆոնը՝  Galaxy M40-ը, որի մոտ բացակայում է բարձրախոսը: Այստեղ ձայնը գեներացվում է էկրանի միջոցով: Սելֆիի համար նախատեսված դիմային տեսախցիկը 16 մպ է:

Նորույթը ստացել է Full HD+ IPS էկրան, որը զբաղեցնում է դիմային մակերևույթի շուրջ 91,8% սարքը ստացել է Snapdragom 675 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցված հիշողություն:

Հիմնական տեսախցիկն ունի երեք մոդուլ՝ 32+ 8 + 5  մպ հզորությամբ: Գաջեթը հասանելի է մոտ 300 դոլարով: