Adobe-ը սովորեցրել է արհեստական բանականությանը ճանաչել նկարի ֆոտոշոփ արված մասերը

Adobe-ն ու Կալիֆորնիական համալսարանի գիտնականները սովորեցրել են արհեստական բանականությանը լուսանկարներում գտնել համակարգչային խմբագրումները՝ ֆոտոշոփ արված մասերը։

Խոսքը, մասնավորապես,  Face Away Liquify գործիքի մասին է։

Adobe-ը հույս ունի, որ այս նոր գործիքի միջոցով կկարողանա վերականգնել մեդիա նկատմամբ ունեցած երբեմնի վստահությունը։ Ըստ մասնագետների արհեստական բանականությունը մոտ  99%-ով կռահում է փոփոխված հատվածները, մինչդեռ մարդիկ գտնում են նման մշակումները  53% դեպքում։