Համացանցից 2019-ին օգտվում է Երկրի բնակչության կեսը

Համացանցից 2019-ին օգտվում է Երկրի բնակչության կեսը

Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության կեսը՝ կազմելով 51․6 տոկոս։ Աճել է նաև սոցցանցերում անցկացրած ժամանակի տվյալները՝ 6․3 ժամ։ 25 տարվա ընթացքում համացանցում հայտնվել է մոտ 4 մլրդ մարդ՝ մեծամասնությունը Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից։ Սա կապված է երկրի բնակչության քանակի հետ։

Այս մասին իր ամենամյա վերլուծության մեջ հայտնել է Մերի Միքերը։ Անցյալ տարվա համեմատությամբ չի փոխվել համացանց մուտք գործելու դեվայսը՝ մեծամասնությունը նախընտրում են սմարթֆոնով երթևեկել համացանցում։ Ամենաշատ գործածվող մեդիակոնտենտը վիդեոն է, իսկ ամենաարագ աճող հարթակները Instagram-ն ու YouTube-ն են:

Բայց, սրա հետ զուգահեռ ի հայտ է եկել մեկ այլ խնդիր՝ կախվածություն համացանցից։ Հասուն օգտատերերի մոտ 26 տոկոսը խոստովանել է, որ վախենում է ձեռքից բաց թողնել սմարթֆոնը և գտնվում է համացանցում անդադար։