Նորույթ iOS 13-ում․ ինչպե՞ս արգելափակել անծանոթ համարներից զանգերը

iOS 13-ի բետա տարբերակում  Apple-ը հնարավորություն է տվել օգտատերերին արգելափակել սփամ տարածող հեռախոսահամարները։

Գործառույթն օգտագործում է Siri Intelligence ալգորիթմներ, որոնք հեռախոսագրքում փնտրում են ծանոթ և անծանոթ համարները։ Ալգորիթմը չգտնելով տվյալ համարը այն տեղափոխում է դեպի ձայնային փոստ։

Այս գործառույթից օգտվելու համար պետք է մուտք գործել  «Կարգավորումներ» բաժին, «Հեռախոս» և ակտիվացնել «Անծանոթ բաժանորդների արգելափակում»  գործառույթը։

 

Ներկայումս iOS 13 բետա տարբերակը հասանելի է միայն ծրագրավորողների համար։ Այն բոլոր օգտատերերին կդառնա հասանելի միայն  աշնանը։