2040 թվականին մարդիկ կսնվեն արհեստական մսով

2040 թվականին մարդիկ կսնվեն արհեստական մսով

Highttech հարթակի փոխանցմամբ, մինչև 2040 թվականը մարդիկ կսկսեն սնվել արհեստական մսով։ Արհեստական միսը շուկայում է հայտնվել վերջերս, բայց արդեն մեծ մասսայականություն է վայելում սպառողների շրջանում։

A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը  հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի,  մոտ 20 տարուց  մսի շուկայի  60 տոկոսը կգրավեն  իսկական մսի այլընտրանքային տարբերակները։

Միտումը նկատվում է արդեն՝  Beyond Meat-ը, Just Food-ն և Impossible Foods ընկերությունները  առաջարկում են մսից ստացված ապրանքներ, որոնք անհնար է տարբերել իսկական մսից։ Բայց դրանք ունեն բուսական ծագում։

Իսկական մսի շուկայի ծավալները ներկայումս կազմում են տրիլիոնավոր դոլարներ, սա նշանակում է, որ արտադրողները կարող են դեռ չանհանգստանալ եկամուտների անկման մասին: