Xiaomi-ն միջատները ոչնչացնող սարք կստեղծի

Xiaomi-ն միջատները ոչնչացնող սարք կստեղծի

Էլեկտրոնիկա արտադրող չինական  Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր նոր գաջեթը, որը նախատեսված է միջատների ոչնչացման համար։ Այն ստացել է р Yeelight Mosquito Killer անվանումը։

Մոծակների ոչնչացման սարքը իրենից ուլտրամանուշակագույն ճառագայթներով լամպ է ներկայացնում, որի ալիքի երկարությունը հասնում է  360-400 նմ է։

Գաջեթը ինքնաբերաբար միանում է երեկոյան։ Դրա արձակած լույսը ձգում է դեպի իրեն մոծակներին և սպանում է դրանց բարձր հաճախականության միջոցով։ Սարքի արդյունավետությունը գնահատվում է 88,10%։

Սարքի մարտկոցը մեկանգամյա լիցքավորմամբ աշխատում է 4 ժամ։  Արժի 22 դոլար։