Սմարթֆոնը գողությունից պաշտպանելու նոր միջոց Ericsson-ից

Շվեդականն Ericsson ընկերության ինժեներները հատուկ տեխնոլոգիա են մշակել, որով  սմարթֆոնները պաշտպանված կլինեն գողություններից:

Ericsson ընկերության  ներկայացուցիչների խոսքով՝ ապագայի սմարթֆոնները գողերի ձեռքից «կսայթաքեն», ինչի շնորհիվ, ենթադրվում է, որ դրանց գողությունը ֆիզիկապես դյուրին չի լինի:

Խոսքը հատուկ ծածկույթի մասին է,  որով պատված կլինի սմարթֆոնը: Երբ գաջեթը հայտնվի օտար ձեռքերում, կփոխի իր ֆիզիկական հատկություններն ու կդառնա սայթաքիչ: