Apple Watch-ից հնարավոր կլինի հեռացնել ներկառուցված հավելվածները

 watchOS 6-ում Apple-ն ավելացրել է մի քանի գործառույթ։ App Store-ի հատուկ տարբերակ, «Աուդիոգրքեր», հաշվիչ, ձայնային ծանուցումների հնարավորություն և այլն։ Իսկ եթե դրանք անհրաժեշտ չլինեն, կարելի է հեշտությամբ ջնջել։

Սա նոր գործառույթ է և առաջ նման բան հնարավոր չէր անել։

 Apple Watch-ից հավելվածներ ջնջելու համար, պետք է սեղմել հավելվածի նշանի վրա։ Մի քանի վայրկյան պահելուց հետո էկրանին կհայտնվի Delete կոճակը։

Որոշ հավելվածներ, այնուամենայնիվ, Apple-ն համարում է կարևոր և դրանք ջնջել հնարավոր չի լինի։ Օրինակ՝ «Նամակներ» և «Առողջություն» հավելվածները։