Հայաստանում կանցկացվի IT առաջին մարաթոնը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի IT run marathon, որին կմասնակցեն տեղական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները։ Մարաթոնը կկայանա հոկտեմբերի 5-ին, Աշտարակում։ Վազքուղու երկարությունը 5 կմ է, իսկ տեղանքը ինքնանպատակ չի ընտրվել։

Մարաթոնի կազմակերպիչ Brainbit մարքեթինգային գործակալությունը  երեք հիմնական նպատակ է նշել․

  1.  ստեղծել այլ ձևաչափի շփման  հարթակ
  2. խրախուսել առողջ ապրելակերպը
  3. աշխուժացնել մարզային կյանքը

Իրենց ուժերը կչափեն մոտ 30 ընկերության ներկայացուցիչ։ Հաղթողները կունենան մրցանակներ, իսկ առաջին հորիզոնականում հայտնված թիմը կդառնա գավաթակիր։