Հայտնի է, թե երբ կթողարկվի Samsung Galaxy Note 10-ը

Հայտնի է, թե երբ կթողարկվի Samsung Galaxy Note 10-ը

Օգոստոսի 7-ին Նյու Յորքում Samsung-ը կանցկացնի հատուկ հանդիպում, որի ընթացքում կներկայացնի նոր  Galaxy Note 10-ը։ Այս մասին հայտնում է  Cnet պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյորներին։ Խանութներում սարքին երկար չենք սպասի, դրանք վաճառքում կհայտնվեն անմիջապես։

Ըստ լուրեր,  Samsung-ը կթողարկի Note-ի երկու մոդել՝  6,3  և 6,75 դյույմանոց էկրաններով և  5G ցանցի հնարավորությամբ մոդել։ Հայտնի է, որ ընկերությունն իր նորույթներում կհրաժարվի 3,5 մմ ականջակալների բնիկներից։ Դրանք բացակայում էին նաև Samsung Galaxy Fold-ում։