Microsoft-ը ստեղնաշարի վրա նոր կոճակ կավելացնի

Microsoft-ը պատրաստվում է համակարգիչների ստեղնաշարի վրա նոր՝ Office կոճակ ավելացնել։ Այս մասին հայտնել է The Verge պարբերականը։ Նորույթը փոխարինելու է գալիս Windows կոճակին և կօգնի արագ մուտք գործել Microsoft Office-ի հավելվածներ:

Այժմ ընկերությունը հարցում է անցկացնում նոութբուքերի ստեղնաշարերի վրա նման կոճակ ավելացնելու անհրաժեշտության մասին:

Վերջին անգամ Microsoft-ն այսպիսի փոփոխություն արել էր 1994 թվականին և ավելացրել էր  Microsoft Natural կոճակը։