Telegram-ում գեոչաթի հնարավորություն կավելանա՝ մոտ տարածքում գտնվողների հետ շփվելու համար

Telegram-ում գեոչաթի հնարավորություն կավելանա՝ մոտ տարածքում գտնվողների հետ շփվելու համար

Telegram -ը շուտով գեոչաթերի հնարավորություն կավելացնի։ Դրանք կհայտնվեն iOS-ի համար նախատեսված հավելվածում և հասանելի կլինեն  beta թեստավորման համար։

 Telegram-ի օգտատերը կկարողանա գրել մոտ տարածքում գտնվող մարդուն կամ խմբագային չաթ՝ զրուցարան սարքել տարբեր թեմաներով։ Գեոլոկացիոն չաթը նախատեսված ՝ 100մ-ից  մինչև 6 կմ հեռավորության համար։ Թեմատիկայով խումբը ստեղծելուց հետո, բոլոր ցանկացողները կարող են միանալ դրան։

Զրուցարանները հնարավոր է հասարակական դարձնել, հնարավոր է կարգավորումներից դարձնել փակ՝ հրավերով։ Նոր խմբակիցների ի հայտ գալուց հետո, հին խմբակիցները կարող են ջնջվել տվյալ զրուցարանից։ Մեսինջերը խոստանում է չպահպանել նամակագրությունն ու օգտատերերի գեոտվյալները։

Նման գործառույթի մասին Telegram-ը հայտարարել էր դեռևս 2013 թվականին։ Թե երբ դրանք հասանելի կլինեն բոլոր օգտատերերին, դեռևս հայտնի չէ։

Թեգեր: chat, geochat, New, Telegram