Youtube-ը Universal Music Group-ի հետ համատեղ հազարավոր հոլովակներ կթարմացնի

Youtube-ը Universal Music Group-ի հետ համատեղ հազարավոր հոլովակներ կթարմացնի

YouTube-ը Universal Music Group-ի հետ համատեղ որոշել է թարմացնել երաժշտական հոլովակները։ Խոսքը հազարավոր հոլովակների մասին է։ Այս մասին արդեն կա պաշտոնական YouTube-ի մամուլի ծառայության կողմից։

Նման որոշման նպատակն է վերհիշել ժամանակի բոլոր հայտնի երաժշտական հոլովակները և ապագա սերունդներին հնարավորություն տալ լսել դասական երաժշտության չհնացող նմուշները։

Երաժշտության սիրահարները կարող են այսօրվանից նոր որակով վայելել ավելի քան հարյուր թարմացված տեսահոլովակ, այդ թվում՝ Բիլի Այդոլի, Ջանեթ Ջեքսոնի, Լեդի Գագայի, Լիոնել Ռիչիի, Թոմ Փեթիի և այլ հանրաճանաչ արտիստների տեսահոլովակները։

Կայքը խոստանում է ամեն շաբաթ ավելացնել թարմացվող տեսահոլովակների շարքը։ Նրանց խոսքով՝ մինչև 2020 թվականի ավարտը կներկայացվեն ընդհանուր հազար երաժշտական տեսահոլովակներ։