Google-ը հրաժարվել է պլանշետների թողարկումից

Google-ը չի պատրաստվում ապագայում պլանշետներ թողարկի, անգամ չեղարկել է մոդելները, որոնք գտնվում էին սարքման փուլում։

Ընկերության թողարկած վերջին պլանշետը եղել է 2018-ին թողարկված Pixel Slate-ը, որը թարմացումներ կստանա մինչև 2024 թվականը։ Այն աշխատակիցները, որոնք զբաղված են եղել պլանշետների ստեղծմամբ, կզբաղվեն նոութբուքերի ստեղծմամբ։

Հնարավոր է՝ Google-ն այս քայլին գնացել է, քանի որ հասկացել է՝ Apple-ի և Samsung-ի հետ մրցակցությունը պլանշետների աշխարհում անիմաստ է։