PicsArt-ում որպես՝ կինոաստղ․ հարթակը նորություններ ունի

Բոլոր կինոմաններին տեղեկացնում ենք , որ շուտով տեղի կունենա PicsArt-ի՝ որպես կինոաստղ հավելվածի դեբյուտը «Անհայտ բաժանորդ» նոր, բայց և հանրահայտ ֆիլմի հայկական տարբերակում:

«Անհայտ բաժանորդ» ֆիլմը հանրահայտ «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որը էկրան կբարձրանա աշնանը: Ֆիլմի առանցքում բջջային հեռախոսներն են և այն դրամատիկ իրադարձությունները, թե ինչ կկատարվի, երբ հերոսներն իրենց բոլոր հաղորդագրությունները  բարձրաձայն կարդան և հեռախոսազանգերին պատասխանեն բարձրախոսով։ Եվ քանի որ PicsArt հավելվածն ունի 130 միլիոն ակտիվ օգտատեր, անհնար է պատկերացնել, որ հերոսներից ոմանք չեն օգտվում հավելվածի լուսանկարների խմբագրման հարուստ գործիքներից։ Ահա թե ինչու, պատահական չէ, որ ֆիլմարտադրության մեջ տեսնում ենք նաև PicsArt աշխարհահռչակ ընկերությանը:

Մի շարք երկրներ (Ֆրանսիա, Իսպանիա, Մեքսիկա, Հունաստան, Հարավային Կորեա, ՌԴ) նկարել են ֆիլմի իրենց իսկ մշակութային առանձնահատկություններով ադապտացված տարբերակները: Հայկական տարբերակը կպարունակի ընդհանրություններ և միևնույն ժամանակ կառանձնանա իր յուրահատկություններով:

PicsArt-ը խրախուսում է ստեղծարար աշխատանքը և ներկա է այնտեղ, որտեղ հասանելի են 21-րդ դարի անբաժանելի մասնիկ դարձած գադջեթները:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը նշում է. «Անհայտ բաժանորդ» ֆիլմի ուշադրության կենտրոնում հերոսների հեռախոսներն են, և քանի որ մենք նկարահանում ենք հայտնի ֆիլմի հայկական տարբերակը, միանգամից հասկացանք, որ պետք է անպայման համագործակցել միջազգային բարձր ճանաչում ունեցող հայկական ամենահաջողված հավելվածի՝ PicsArt-ի հետ։ Իսկ թե ինչ ֆորմատով ենք համագործակցում PicsArt ընկերության հետ՝ հանդիսատեսը կիմանա միայն ֆիլմի մեծ էկրաններ բարձրանալուն պես։ Կարող եմ միայն նշել, որ ինչպես միշտ՝  PicsArt-ը լի է նորարար մտքերով»: