Bentley-ն պատրաստվում է ստեղծել իր բոլոր մոդելների էլեկտրական տարբերակները

Բրիտանական Bentley մեքենաշինական ընկերությունը մինչև 2023 թվականը կթողարկի իր բոլոր մոդելների էլեկտրական  տարբերակը:

Ավտոմեքենաների հիբրիդային տարբերակների թողարկումն արդեն իսկ մեկնարկել է, սակայն դրանք առանձին մոդելներ են: Օրինակ՝  Bentley Bentayga քրոսովերի էլեկտրական տարբերակն  արդեն կարող եք ձեռք բերել:

Ընկերության ամբողջովին էլեկտրական առաջին մեքենան շուկայում կհայտնվի 2025թ.-ին: Այդ կերպ արտադրողը մտադիր է կրճատել վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ և անցնել էկոլոգիական մեքենաների թողարկմանը: Դա պայմանավորված է եվրոպական երկրներում արտանետումների մասին օրենքների խստացմամբ: