Apple-ը խանութներից հետ է կանչում MacBook Prօ-ն

Apple-ը հայտարարել է, որ խանութներից հետ է կանչում MacBook Pro նոութբուքերի մի մասը, քանի որ դրանք խնդիրների ունեն մարտկոցի հետ և կարող են բռնկման պատճառ դառնալ:

«Apple-ը պարզել է, որ  15-դյույմ MacBook Pro-ի որոշ սարքերում մարտկոցը կարող է տաքանալ և  հրդեհային իրավիճակ ստեղծել: Խոսքն ավելի հին մոդելների մասին է», — ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Իսկ ավելի ստույգ, տեղեկատվությունը վերաբերում է 2015-2017 թվականններին վաճառված գաջեթներին: Իմանալու համար, թե սարքը մտնում է այս տարիների թողարկվածների շարքում, կարելի է պարզել սարքի սերիական համարով:

Apple-ը այդ սարքերի սեփականատերերին առաջարկում է անվճար փոխարինել մարտկոցները սպասարկման կենտրոններում կամ ընկերության խանութերում: