Բիլլ Գեյթսն ափսոսում է 400 մլրդ դոլար արժողությամբ սխալի համար

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է, թե որն է եղել իր ամենամեծ սխալը, որն ընկերության համար արժեցել է շուրջ 400 մլրդ դոլար։ Որոշ ժամանակ առաջ, Microsoft-ը և ոչ թե Google-ը պետք է ստեղծեր սմարթֆոնների համար այլընտրանքային Apple iOS ծրագրային ապահովում։

«Իմ ամենամեծ սխալը վատ կառավարումն է, որը թույլ չտվեց Microsoft-ին դառնալ այն, ինչ Android-ն է և դա մեզ համար արժեցել է մոտ 400 մլրդ դոլար»,-ասում է Բիլլ Գեյթսը։

2018 թվականին 24 տարվա մեջ առաջին անգամ Բիլ Գեյթը, ըստ Forbes-ի, զիջեց ամենահարուստ ամերիկացու կոչումը (97 միլիարդ դոլար) Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին (160 միլիարդ դոլար), ինչը նոր պատմական ռեկորդ էր: Նախորդ ռեկորդը սահմանվել է 1999 թ.-ին Գեյթսի կողմից և կազմել է 100 միլիարդ դոլար: