Apple-ը ձեռք է բերել ինքնակառավարվող մեքենաների Drive.ai ստարտափը

Apple-ը ձեռք է բերել ինքնակառավարվող մեքենաների Drive.ai ստարտափը

Apple ընկերությունը ձեռք է բերել  ինքնակառավարվող մեքենաների արտադրությամբ զբաղվող Drive.ai ստարտափը, որն ունի թեստային ինքնակառավարվող փոքր ավտոպարկ Տեխասում:

Ենթադրվում է, որ «խնձորային» բրենդը ցանկանում է իր ներկայությունն ապահովել ինքնակառավարվող մեքենաների արագ զարգացող և հեռանկարային բիզնեսում: Այնուհանդերձ՝ ընկերությունն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չի արել: