Apple-ը Apple Watch-ի տեսախցիկով կապիչ է արտոնագրել

Apple-ը Apple Watch-ի տեսախցիկով  կապիչ է արտոնագրել

Apple Watch-ում տեսախցիկների հայտնվելու մասին լուրերը շրջանառվում են դեռևս 2015-ից, բայց միայն հիմա ընկերությունը որոշեց իրականություն դարձնել այն։

Հունիսի 25-ին  Apple-ի արտոնագիրը հաստատել են արդեն ԱՄՆ իշխանությունները, իսկ ցանցում արդեն հայտնվել են ապագա գաջեթի առաջին էսքիզները։

Ընկերությունն առաջարկում է տեսախցիկը տեղադրել ոչ թե  Apple Watch-ում, այլ  կապիչի մեջ։ 

Ճկվող կապիչը տալիս է ավելի մեծ հնարավորություն, պնդում են հեղինակները։ Տեսախցիկը հնարավոր կլինի ճկել ցանկացած անկյան տակ, սա հարմար է FaceTime-ում շփման ժամանակ։ Ինչպես սմարթֆոններում, այստեղ էլ կլինի երկու տեախցիկ՝ դիմային և հիմնական։

Թեգեր: Apple, Apple Watch, iPhone, iWatch, Watch