BMW-ն ներկայացրել է ապագայի մեքենան

BMW-ն ներկայացրել է ապագայի մեքենան

BMW ընկերությունը ներկայացրել է իր նոր սուպերքարի՝ Vision M Next-ի դիզայնը։ Սա միայն դեռ կոնցեպտն է, բայց հաջորդ տասնամյակի նախաշեմին, հնարավոր է՝ այս մեքենաները թողարկվեն։

Մեքենայի միջուկն ունի մի քանի էլետրական շարժիչ, 2 լ բենզինի բաք։ Մեքենան 100 կմ/ժ արագություն հավաքում է 3 վայրկյանի ընթացքում։ Մեկ անգամ լիցքավորելիս՝ մեքենան կանցնի 100 կմ ճանապարհ։

Բացի  սյդ մեքենան ունի դեմքի ճանաչման համակարգ, որը դռները բացում է վարորդի մոտենալուն պես։ Համալրված իրականության հնարավորություն և այլն։ BMW-ի ներկյացուցիչների խոսքով կոնցեպտն ունի 5 հիմնական բաղկացուցիչ, որով առաջնորդվելու է բրենդը՝ դիզայն, ավտոնոմ ղեկավարում, էլեկտրաֆիկացիա, այլ սարքերի հետ փոխհարաբերություն և ծառայությունների բազմազանություն։

Թեգեր: BMW, car, future car