Vivo-ն ներկայացրեց 5G սմարթֆոնը, AR ակնոցը և արագ լիցքվորման հնարավորությունը

Vivo-ն ներկայացրեց  5G սմարթֆոնը, AR ակնոցը և արագ լիցքվորման հնարավորությունը

MWC Shanghai 2019 մոբայլ տեխնոլոգիաների ցուցահանդեսի ընթացքում Vivo ընկերությունը ցուցադրեց իր նորույթները։ Ցուցահանդեսին ներկայացվել է նոր  iQOO  սմարֆոնն, որն ունի 5G ցանցի հնարավորություն։

Սարքն ունի տեսախցկի համար նախատեսված կաթիլի նման անցք և Snapdragon 855։ Այն վաճառքում կհայտնվի այս տարվա երրրորդ շրջանում։ Այլ տեխնիկական բնութագրիչներ ընկերությունը չի հայտնել։

Նաև ներկայացվել են AR նոր ակնողները, որոնք ունեն  HD էկրաններ։ Դրանք լարի միջոցով միանում են սմարթֆոնին և թույլ են տալիս խաղալ, հոլովակ դիտել: Ակնոցի գնի և թողրկման ամսաթվի մասին ոչինչ հայտնի չէ։

Ամենահետաքրքիր մասը ցուցահանդեսի  Super FlashCharge անլար լիցքավորման տեխնոլոգիայի ներկայացումն էր, որի հզորությունը մոտ 120 վատտ է։ Եվ կարող է 4000մահ մարտկոցը 50% լիցքավորել 5 րոպեի ընթացքում, 100%՝ 13 րոպեում։  Super FlashCharge  տեխնոլոգիայով լիցքավորվող սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։