Ford-ը ներկայացրել Է Puma հիբրիդային քրոսովերը

Ford  ընկերությունը ներկայացրել  է Ford Puma հիբրիդային մեքենան, որը վաճառքում կհայտնվի 2019-ի վերջին։

Puma-ն ունի 1,0 լիտր ծավալով երեք մխոց բենզինային շարժիչ և վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ:

Puma հիբրիդային նորույթը կկարողանա ճանաչել ճանապարհային նշանները և գծանշումները, մեքենան հետ տալու ժամանակ կնախազգուշացնի բախման վտանգի մասին: Այն կունենա լույսի ավտոմատ անջատման համակարգ և մերսող նստատեղեր: