Lightyear-ը ներկայացրել է արևային էներգիայի հիմքով առաջին մեքենան

Lightyear-ը ներկայացրել է արևային էներգիայի հիմքով առաջին մեքենան

Lightyear մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է արևային էներգիայի հիմքով աշխատող առաջին մեքենան, որը ստացել է  Lightyear One անվանումը։ Մեքենան կարող է 20 000 կմ տարածություն անցնել՝ օգտագործելով կուտակած արևային էներգիան:

Մեքենան ունի 5 քմ մակերեսով արևային մարտկոցներով, որոնք տեղադրված են տանիքին և առաջնամասում: Մարտկոցի լիարժեք լիցքավորման դեպքում մեքենան կարող է 725 կմ անցնել:
Այստեղ, սակայն, չի գործում <<պատվիրիր առաջինը, ստացիր զեղչ>> տարբերակը, նախնական 500 պատվիրատուները ստիպված կլինեն վճարել 119 000 դոլար, իսկ առաքումը կսկեն  2021թ-ից․:

Lightyear-ի համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Լեքս Հոֆսլութը հայտարարել է, որ այս մեքենան իրենով «նոր դարաշրջան» է բացում:

Թեգեր: auto, car, Lightyear