Oppo-ի MeshTalk-ը թույլ կտա կապվել միմյանց առանց համացանցի կամ զանգի

Oppo-ն նոր տեխնոլոգիա է ներկայացրել, որը հնարավորություն է տալիս առանց WiFi-ի, Bluetooth-ի, կամ հեռախոսազանգի կապ հաստատել միմյանց հետ կարճ տարածություններում։

Նորույթը ստացել է  MeshTalk անվանումը և ըստ հեղինակների, այն կարող է մինչև 3կմ ծածկույթով կիրառվել։ Ակտիվ ազդակների դեպքում ու մարդաշատ տարածքում հնարավոր է ծածկույթը մեծանա։ Բացի այդ, այս տեխնոլոգիան կործանարար չէ սմարթֆոնի մարտկոցի համար։

Դեռ հայտնի չէ, թե որ սմարթֆոնները կունենան այս տեխնոլոգիայի հնարավորությունը։