Siempo. հավելված, որը կազատի սմարթֆոնային կախվածությունից

Google Play-ում կա մի հավելված, որն օգնում է ազատվել սմարթֆոնի կամ պլանշետի կախվածությունից։

Հավելվածը ստացել է  Siempo անունը։ Այն օգնում է օգտատերերին ազատվել հեռախոսի և հավելվածների հանդեպ կախվածությունից: Երբ հավելվածը հայտնվում է սմարթֆոնում, սմարթֆոնի էկրանին տեղակայված հավելվածների տարբերանշանները խամրում են։  Siempo–ն բավական խելացի է և ինքնուրույն առաջարկներ է անում, օրինակ` ավելի մեղմ ու հանգիստ ետնապատկեր տեղադրելու մասին։  Այն հնարավորություն է տալիս նաև կառավարել հավելվածների ծանուցումները: Օգտատերը կարող է ինքը որոշել, թե երբ պետք է ծանուցումներ ստանա:

Հավելվածի առավելություններից մեկն էլ այն է, որ  դասավորում է հավելվածներն ըստ բաժինների։ Արդյունքում օգտատերերի վրա բացասական ազդեցություն ունեցողները   հայտնվում են ամենաանտեսանելի վայրերում: Հավելվածը այժմ հասանելի է Google Play-ում, լավ մշակման դեպքում դրանից կարող են օգտվել նաև iOS-ի օգտատերերը: