Apple-ի գլխավոր դիզայները հեռացել է ընկերությունից

Apple-ի գլխավոր դիզայները հեռացել է ընկերությունից

Apple ընկերության գլխավոր դիզայներ Ջոնի Այվը, որը մասնակցել է Mac-ի, Ipod-ի և IPhone-ի արտաքին տեսքի ստեղծման աշխատանքներին, հեռանում է ընկերությունից: նա հայտնել է, որ պատրաստվում է սեփական նախագիծը ստեղծել, որի անունն է LoveFrom:

«Այլևս Apple-ի աշխատակից չեմ համարվի, սակայն, միևնույն է, կշարունակեմ երկար տարիներ համագործակցել ընկերության հետ: Հուսով եմ` այդպես էլ կլինի»,- ասել է Այվն ու հավելել, որ իր հեռանալը համարում է կարիերայի բնական շարունակություն:

Այվի նոր բիզնեսի մեկնարկն սպասվում է 2020 թվականին: Apple-ի ղեկավար Տիմ Կուկը նշել է, որ ընկերությունը հետագայում էլ կշարունակի համագործակցել այն աշխատակիցների հետ, որոնք մասնակցել են ամենախոշոր արտադրանքների ստեղծման աշխատանքներում:

Թեգեր: Apple, Design, John Ive