Google-ը կթողարկի Airdrop-ի այլընտրանքային տարբերակը

Google-ն  AirDrop տեխնոլոգիայի անալոգային տարբերակ է մշակում, որը նախատեսված է լինելու Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար։ Նորույթը ստացել է Fast Share  անվանումը և կօգտագործի  Bluetooth և WiFi տեխնոլոգիաները ֆայլեր ուղարկելու համար։

ի տարբերություն AirDrop-ի, Fast Share-ը թույլ կտա կարգավորումներում նշել տեսանելիությունը։ Օգտատերը կարող է տեսանելիությունը սահմանափակել և ցուցադրել  միայն իր կոնտակտային տվյալների համար։

 Fast Share-ը հասանելի կլինի  Android, Chrome OS, iOS և անգամ  Wear OS-ի համար։  iOS-ի դեպքում անհրաժեշտ կլինի ներբեռնել կողմնակի հավելված։ Տեխնոլոգիայի թողարկման օրը հայտնի չէ։