Իրական գեղեցկությունը պարզության մեջ է․ Ջոնի Այվի դիզայներական կանոնները

Իրական գեղեցկությունը պարզության մեջ է․ Ջոնի Այվի դիզայներական կանոնները

Ոչինչ ընդմիշտ չէ, բայց և դժվար է հավատալ, որ Apple-ը մնալու է առանց Ջոնի Այվի։ Հունիսի 28-ին խնձորային բրենդի գլխավոր դիզայները հայտարարեց ընկերությունից հեռանալու մասին։

Երբ Սթիվ Ջոբսը 1994-ին վերադարձավ  Apple, նա այնտեղ հայտնաբերեց, որ ընկերությունը բնաջնջման եզրին է՝ բոլոր արտադրանքները, որոնք թողարկվել էին իրենից հետո հաջողություն չէին ունեցել։ Բայց այս ամենի մեջ Ջոբսը հայտնաբերեց մարգարտի մեկ հատիկ՝ բրիտանացի երիտասարդ դիզայներ, որը Կալիֆոռնիա էր տեղափոխվել դրանից երկու տարի առաջ։ Շուտով Այվը գլխավորեց դիզայներների թիմը և ստեղծեց այնպիսի արտադրանքներ, որոնցից յուրաքանչյուրը դարձավ ոսկե ստանդարտ։

Երբ Ջոբսն այլևս չկար,  Apple-ի երկրպագուները հանգստանում էին այն մտքից, որ ընկերությունում շարունակելու է աշխատել մի մարդ, որի շնորհիվ ստեղծվել են  iPhone, MacBook, iPad և iMac համակարգիչները։

The Financial Times-ին տված հարցազրույցում Այվը պատմել է, որ 20 հոգանոց դիզայներների թիմը ունակ է անել լավագույնը բրենդի հետագա զարգացման համար։ 30 տարվա դիզայներական աշխատանքը թողնելով ուսերի հետրևում՝ Այվն ունի իր սեփական կանոնները։

«Մեզ շրջապատում են հազարավոր իրար, որոնք իրենց տեսքով ցուցադրում են ընկերություններին, որոնք իրենց արտադրել են, այն, որ այդ ընկերությունները հաշվի չեն առել իրենց սպառողներին»։

«Մենք երբեք չենք դիմում ֆոկուս խմբերի։ Ֆոկուս խմբերն անհրաժեշտ են, որ ոչ մեկին չվիրավորես և ստեղծես մաքսիմալ տոլերանտ արտադրանք»։

«Իրական գեղեցկությունը պարզության, համեստության և էֆեկտիվության մեջ է։ Իրական հասարակությունը ավելին է քան անզարդ հասարակությունը։Դա պարզ իրերը հասարակ ստեղծելն է»։

«Եթե ձեր գաղափարներն իրապես ինովացիոն են, դուք կարիք չունեք պրոտոտիպներ փնտրելու և ինչ-որ բանի հղում անելու»։

«Չինական պատճեները Apple-ի համար լավ չեն։ Տարիներ եք ծախսում ինչ-որ բան մտածելու ու ստեղծելու վրա և մի գեղեցիկ օր տեսնում եք, թե ինչպես է մեկը կրկնօրինակում դա։ Սա գողությունն ու ծուլությունն են, ոչինչ ավել»։

«Սպառողները վհատվում են իրերից, որոնք շրջապատում են իրենց։ Մենք փորձում ենք համոզել, որ խնդիրը մեր իրերի մեջ չէ, այլ՝ մեր։ Բայց երբ սարքը կոտրված է, դու էլ ես քեզ կոտրված զգում»։

«Երբ ինչ-որ մի բան աշխատում է և աշխատում է ինտուտիվ՝ սա է գեղեցկությունը»։

Թեգեր: Apple, iMac, iPad, iPhone, Jony Ive