ՆԱՍԱ-ն անօդաչու ուղղաթիռ է ուղարկելու դեպի Սատուրնի լուսին

ՆԱՍԱ-ն անօդաչու ուղղաթիռ է ուղարկելու դեպի Սատուրնի լուսին

ՆԱՍԱ-ն 2030-ականներին անօդաչու ուղղաթիռի առաքելություն կուղարկի դեպի Սատուրնի լուսին՝ Տիտան: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ նշելով որ առաքելության արժեքը կկազմի 1 մլրդ դոլար:

Ուղղաթիռը տասնյակ վայրեր կայցելի Սատուրնի արբանյակի վրա՝ քիմիական տարրեր հայտնաբերելու, որոնք կարող էին հանգեցնել կյանքի գոյության: Տիտանի վրա բազմաթիվ քիմիական գործընթացներ են տեղի ունեցել, որոնք կարող էին կենսաբազմազանություն առաջացնել Երկրի վրա:

Ութանիվ անօդաչուն դեպի Սատուրնի արբանյակ կուղարկվի 2026-ին և կժամանի 2034-ին: Այս առաքելության համար ընտրվել է Dragonfly տիեզերական սարքը:

Հսկայական լուսինը, որը մեծությամբ երկրորդն է Յուպիտերի լուսնից՝ Գանիմեդից հետո, իր սեփական եղանակային շրջանն ունի, ինչի շնորհիվ յուրահատուկ գետեր, լճեր, ծովեր, ավազաթմբեր և ծովափեր են ձևավորվել:

 

Աղբյուրը՝ Tert.am

Թեգեր: NASA