Հայաստանն իրեն ավելի լավ ներկայացնելու կարիք ունի․ Ալմուսատաֆա Ամադու Սիսս

Ալմուստաֆա Ամադու Սիսսը Հայաստանում անցկացրել է ընդամենը 1 շաբաթ, բայց հասցրել է շփվել ոլորտի ներկայացուցիչների հետ ու կարծիք կազմել հայկական ՏՏ մասին։ Իր համար շաը բացահայտումներ է արել, նաև նկատել է հայաստանյան IT-ի բացթողումները։ 

-Ես մի քանի հարց ունեմ Ձեզ։ Բայց ամենառաջինը՝ սա Ձեր առաջի՞ն այցելությունն է Հայաստան։

-Այո, առաջին։

-Եվ, ի՞նչն է ձեզ տպավորել։

-Ես շատ տպավորված եմ Հայաստանով, որովհետև ես երբեք չեմ մտածել, որ Հայաստանն այսքան հզոր է, այստեղի հյուրընկալությունը արժեքավոր է շատ, մարդիկ լավն են։ Սա մի մասն է տպավորություններիս։ Ամենից շատ ես տպավորվել եմ ՀՀ կառավարության, մասնավոր սեկտորի, ոչ կոմերցիոն ընկերությունների և այլ ընկերությունների մասնակցությամբ ինովացիոն տեխնոլոգիաների ու գիտության զարգացման զարգացման գործընթացում։

-Ի՞նչ եք որպես բացահայտում գտել հայաստանյան IT և հաղորդակցության ոլորտում, ի՞նչն էր Ձեզ համար նոր:

-Առաջինը, ինչ ես ինձ համար պարզեցի, այն էր, որ Հայաստանում տեխնոլոգիաները մեծ առաջընթաց ունեն՝ այստեղ կիրառվում են և՛ արհեստական բանականությունը, և՛ մեքենայական ուսուցմը, տեսնում եմ ուսանողների, որոնք հետազոտություններ են անում։ Բացի այս ամենը, նրանք նաև լուծումներ են առաջարկում։ Օրինակ՝ ավտոմատացված, ինքնավար մեքենաներ, որը հիմա առաջատար ճյուղ է։ Զարգացած եք նաև հեռահաղորդակցության ոլորտում, դուք ունեք ռադիոհաճախականության տեխնոլոգիական լուծումներ, որոնք նույնպես տարածված են շատ։ Օրինակ՝ 5G-ն։ Ձեր երկրի համար սա իրապես շատ լավ է։

-Նայենք հայկական և աֆրիկյան IT ճյուղերին, ի՞նչ նմանություններ ու տարբերություններ կան։ Ձեր փորձառության ո՞ր մասը կարող ենք մենք կիրառել։

-Շա՜տ բարդ է համեմատել մի երկիրն ամբողջ Աֆրիկա մայրցամաքի երկրների հետ։ Եկեք երկներով ասեմ։ Եթե նկատի ունենաք Հարավային Աֆրիկան, ապա այն մի փոքր ավելի զարգացած է տգեխնոլոգիական առումով, քան Հայաստանը։ Հայաստանն իր այս զարգացվածությամբ ավելի շատ նման է Նայրոբիին և Նիգերիային։ Բայց, պետք է ասեմ, որ այս աֆրիկյան պետություններն ունեն զրոյական ներդրումներ ու պրակտիկանտներ տեխնոլոգիաների ու գիտության մեջ։ Ինչն եմ ես ավելի շատ հավանում հայկական մոդելի մեջ, ասեմ՝ Աֆրիկայի շատ երկրներում տեխնոլոգիական ընկերությունները կազմակերպված չեն, այստեղ դուք ունեք մի մեծ էկոհամակարգ և սա մեծ ազդեցություն է թողնում էկոնոմիկայի և մարդկանց կյանքի վրա։ Շատ լավ է ունենալ էկոհամակարգ, որտեղ Կառավարությունը, մասնավոր սեկտորը, ոչ կոմերցիոն կազմակերպություններն ունեն գրեթե նույն դերակատարությունը էկոհամակարգի ստեղծման մեջ։ Ես կարծում եմ, սա լավ մոդել է, որը Հայաստանն իրագործել է գերազանց։ Աֆրիկայում կան այստեղ-այնտեղ ստեղծված ընկերություններ, բայց միավորված չեն մեկ էկոհամակարգում։

-Իսկ, մինուսների մասի՞ն, ինչի՞ կարիք մենք ունենք, ի՞նչ չունենք այստեղ։

-Ես կարծում եմ` շուկայում պետք է ձեզ ավելի լավ ներկայացնեք։ Օրինակ՝ մինչ Հայաստան գալս, ես չգիտեի՝ ինչքան առաջադեմ եք դուք տեխնոլոգիաների, տեխնոլոգիական ուսուցման ու կրեատիվության առումով։ Բացի շուկայում տեսանելի լինելուց, կարիք ունեք արտադրական տարածքներում մեծ ներդրումների, եթե դուք իրական արտադրանք եք ստեղծում,  պետք է իմանաք՝ ինչպես դա ներկայացնել, ինչպես դա վաճառել։ Սա շատ կարևոր է երկրի համար։

Սյուզան Թոսունյան