Facebook-ը կսկսի պայքարել առողջության վերաբերյալ կեղծ լուրերի դեմ

Facebook  սոցիալական ցանցը հատուկ ալգորիթմ է մշակել, որը վերլուծում է առողջության վերաբերյալ գրառումները։ Այս ամենը կատարվում է բանալի բառերով։

 Ալգորիթմի ու սոցցանցի գլխավոր նպատակն է օգտատերերին հեռու պահել  առողջապահական ապատեղեկատվությունից, որոնք հիմնականում վնասաբեր են լինում առողջության համար։

Ալգորիթմը նայում է կա՞ արդյոք գրառման մեջ ապատեղեկատվություն սննդի, ֆիթնեսի, առողջության մասին։