LG G8S ThinQ սմարթֆոնները շուտով վաճառքում կլինեն

LG ընկերությունը հայտարարել է  G8S ThinQ սմարթֆոնների վաճառքի մասին։ Սա G8 ThinQ ֆլագման սմարթֆոնի բյուջետային տարբերակն է։ Սարքը ներկայացվել էր MWC ամենամյա ցուցահանդեսի ժամանակ։

LG G8S ThinQ-ն ունի երեք տեսախցիկ, որոնցից մեկն ունի 137 աստիճան ներգրավածության հնարավորություն։

 G8S ThinQ ֆլագմանից նորույթը ստացել է կենսաչափական սքաներները, այս թվում նաև  Hand ID-ն, որով սքանավորվում է ձեռքի արյունատար անոթները։

Առկա է նաև առանց ձեռքերի սմարթֆոնը ղեկավարելու Air Motion տեխնոլոգիան։

Սարքն ունի  Qualcomm Snapdragon 855 պրոցեսոր, 6 գբ ներկառուցված և 128 գբ հիմնական հիշողություն, 6,2 դյույմանոց OLED էկրան։

LG G8S ThinQ -ը հասանելի երեք գույնով՝ սև, սպիտակ, փիրուզագույն։