Գիտնականները մարդկանց երեք ուղեղ են միացրել իրար՝ տեղեկատվության փոխանակման համար

Վաշինգթոնի համալսարանի գիտնականները մտածել են, թե ինչպես ուժեղացնել մի մարդու ուղեղի աշխատանքը։ Դրա համար նրանց ևս երկու մարդու ուղեղ են միացրել երրորդին։

Փորձաքննությունն իրականացնելու համար գիտնականներն ընտրել են հայտնի Տետրիս խաղի պարզեցված տարբերակը։ Եթե իրականում խաղացողը պետք է պտտի պատկերներն ու տեղափոխի դրանք, ապա այստեղ պետք է միայն պտտել դրանք։

Ամբողջ խնդիրն այն էր, որ գիտնականները պետք է այնպես անեին, որ փորձին մասնակցող մյուս երկու մարդիկ էլ կարողանային տեսնել, թե ինչպես է պտտվում պատկերներն ու որտեղ պետք է դրանք հայտնվեն։ Այս ամենն, իհարկե, մտքում։

Փորձը մոտ  83%-ով հաջողությամբ է ավարտվել։