Android-ի հեղինակը սեքս սկանդալի կիզակետում է հայտնվել

Android-ի հեղինակ Էնդի Ռուբինը հայտնվել է սկանդալի կիզակետում, նրան իր նախկին կինը՝  Ռի Հիրաբարու Ռուբինը, մեղադրում է սեքս առևտրով զբազվելու և կարողություն դիզելու մեջ։

Ըստ նախկին կնոջ, ամուսնական պայմանագրի կնքման խախտումներ էլ են եղել։ Մանսավորապես Ռի Հիրաբարուն նրանից թաքցրել է իր կարողության մեծ մասը։ Բացի այդ իր նախկին ամուսնուն Ռուբինը մեղադրել է դավաճանության մեջ և զբաղվել է սեքսուալ ծառայությունների վաճառքով։ Ըստ նրա տեղեկությունների,  խոսքն ամենաքիչը   5 աղջկա՝ այլ տղամարդկանց հետ սեքսի դիմաց վճարելու մասին է։

Ռուբինը մտադիր է հասնել ամուսնական պայմանագիրը անվավեր ճանաչելուն և պահանջել նախկին ամուսնու կարողության մի մասը, որը գնահատվում է 350 մլն դոլար: