Ucom-ի «2 համար 1 քարտում» առաջարկն արդեն հասանելի է Ռուսաստանի Tele2 օպերատորի սպասարկման սրահներում

Այսուհետ Ռուսաստանում բնակվող և դեպի Հայաստան հաճախակի զանգող հաճախորդները հնարավորություն ունեն միանալու «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին նաև ռուսաստանյան Tele2  օպերատորի սպասարկման սրահներում։ 

«Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի և Aiva Mobile-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

 Հայաստանում գտնվելիս բաժանորդները կօգտագործեն հայկական համարը «Ունիվերսալ Պլյուս» hետվճարային սակագնային պլաններից մեկով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում՝ ռուսական համարը «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով, և առանց ռոմինգի: 

Առաջարկից կարող են օգտվել միայն ֆիզիկական անձինք՝ ներկայացնելով և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում վավեր անձ հաստատող փաստաթուղթ։ Օրինակ՝ Հայաստանում վավեր ներքին անձնագրով (ID card) հնարավոր չի լինի օգտվել այս առաջարկից, քանի որ այդ փաստաթուղթը վավեր չէ Ռուսաստանում: 

 «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ սպասարկման սրահները: