Windows 10-ը սովորել է սմարթֆոնների ծանուցումները ցույց տալ համակարգչի էկրանին

Microsoft-ը  «Ձեր սմարթֆոնը» -ում նոր գործառույթ է ավելացրել, որը  Windows 10 օպերաիցոն համակարգում թույլ է տալիս սմարթֆոնից եկող ծանուցումները պատկերել համակարգչում։ Գործառույթը հասանելի է միայն Android սմարթֆոնների համար։ Ընկերությունը նման գործառույթ խոստացել էր ավելացնել դեռևս 2018-ի օգոստոսին։

Պետք է միայն սինքրոնացնել սմարթֆոնը համակարգչի հետ ու վերջ՝ հնարավոր կլինի նամակներին պատասխանել նաև համակարգչից։