iCloud-ում հնարավոր կլինի գրանցվել Face ID կամ Touch ID միջոցով

Apple-ը թեստավորում է նոր գործառույթ, որը թույլ կտա մուտք գործել iCloud Face ID կամ Touch ID գործիքների միջոցով։ Նորույթը հասանելի է  iOS 13-ի բետա տարբերակում՝ iPadOS 13 և macOS Catalina համակարգերի համար։

Safari -ով անցնելով  beta.icloud.com կայք՝  Safari-ում կհայտնվի պատուհան, որն կառաջարկի համակար մուտք գործել կենսաչափական տվյալներով։ Հեղինակները վստահեցնում են, որ նման կերպով մուտք գործելն ավելի արագ է և ապահով։