Chrome-ի նոր տարբերակում հնարավոր կլինի անջատել հոլովակների ձայնը

Chrome-ի նոր տարբերակում հնարավոր կլինի անջատել հոլովակների ձայնը

Google-ը նոր գործառույթ է թեստավորում  Chrome-ում, որը ստացել է Global Media Controls անվանումը։ Այն միացնելուց հետո հղման տողում կհայտնվի նշան, որը թույլ կտա անջատել տվյալ պահին խաղարկվող հոլովակի ձայնը։ Խոսքը գնում է ինքնաբերաբար միացող գովազդային հոլովակների մասին։

Հիմա գործառույթը գտնվում է թեստավորման  վաղ շրջանում։ Թեստավորմանը մասնակցող օգտատերերն ասում են, որ այն միշտ աշխատում է ճիշտ։