Sony-ն կթողարկի գլանակի վերածվող պլանշետ

Sony-ն կթողարկի գլանակի վերածվող պլանշետ

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ  2019-ի վերջում կամ  2020-ի սկզբում Sony ընկերությունը կթողարկի պլանշետ, որը կարող է վերածվել գլանակի։

Այս մասին հայտնում է Twitter օգտատեր Max J-ը։  Ըստ տեղեկատվության, Sony-ն արդեն սկսել է պատրաստել ապագա գաջեթի նախնական տարբերակը, որն ունենալու է LG-ից էկրան, 10-ակի խոշորացում։ Սպասվում է, որ սարքը կունենա Snapdragon 855 Soc կամ  Qualcomm X50 պրոցեսոր։  Sony-ն միակ ընկերությունն  է, որն աշխատում է գլանակի վերածվող սմարթֆոններ ստեղծելու ուղղությամբ։

Թեգեր: planshet, Sony