Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների թիվը հատեց 100-ի սահմանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), որի առաքելությունն է միավորել Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ընկերությունները, միջազգային կորպորացիաները, կազմակերպություններն ու հաստատությունները և ապահովել վերջիններիս բնականոն զարգացումն ու շահերի պաշտպանությունը, համալրվեց ևս մեկ անդամով:  Այժմ միության անդամների թիվը հատում է 100-ի սահմանը:

«Միությունը ստեղծվել է 2000 թվականին և սիմվոլիկ է, որ իր գոյության հենց 20-րդ տարում հատեց 100 անդամի շեմը: Հիշենք սակայն, որ հայկական տեխնոլոգիական համայնքում ավելի քան 900 ընկերություն կա և մենք նպատակ ենք հետապնդում կոնսոլիդացնել համայնքի անդամների առնվազն 25-30%-ը: Ուստի՝ մեր հեռագնա նպատակների ֆոնին այս ձեռքբերումը բավականին սիմվոլիկ է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: