Mini-ն թողարկել է առաջին էլեկտրական մեքենան

MINI ընկերությունը թողարկել է Cooper SE մոդելի առաջին էլեկտրամեքենան: Մեքենան ունենալու է սերիական արտադրություն:

Մեքենան ունի  184 ձիաուժ հզորություն ունեցող, BMW i3-ի արտադրության էլեկտրաշարժիչով: Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել 270 կմ տարածություն, իսկ  100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 7.3 վայրկյանում: Առավելագույն արագությունը 50 կմ/ժամ է:

Դիզայնի առումով մեքենան նման է 2017-ին ներկայացված MINI Electric Concept էլեկտրական մոդելին: Բեռնախցիկի ծավալը  211 լիտր է, իսկ հետևի նստատեղերի ծալած վիճակում՝ 731 լիտր