Spotify-ն այլևս ամենամասսայակն երաժշտական հարթակը չէ

Amazon Music Unlimited-ը ամենայատնի երաժշտական հարթակն է դարձել։ Անցյալ տարվա համեմատ, օգտատերերի թիվն աճել է 70%, իսկ ամենամասսայական հարթակի՝ Spotify-ի, աճը 25% է եղել։

Հիմա Amazon-ի երաժշտական ծառայությունից օգտվում է շուրջ 32 մլն օգտատեր, Spotify-ն ունի 80 մլն։

Amazon Music Unlimited-ը գործարկվել է 2016 թվականին, բայց աճը սկսել է միայն անցյալ մի քանի ամիսներին։ Պատճառը Amazon Echo-ի հետ հեշտ փոխհարաբերությունն է։

Հարթակին սովորական բաժանորդագրությունը $10 է ամսվա համար, իսկ Prime ակումբի անդամների համար՝ $8, իսկ բոլոր նրանց համար, ովքեր երաժշտություն են լսում վացառապես Echo-ով՝ $4։