Հայաստանն Անդրկովկասում ամենաշատն է ենթարկվում թաքնված կրիպտոմայներների գրոհների

սին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Ընկերության լուծումները 2019-ի առաջին եռամսյակում ամբողջ աշխարհում հայտնաբերել են մայներների 11 971 նոր տեսակ և դրանց կիրառմամբ գրոհներ 1 197 066  եզակի օգտատերերի համակարգիչների վրա։ 

Կիբեռհանցագործները գնալով ավելի շատ են կողմնորոշվում դեպի զարգացող շուկաները և դրանց հաշվին մեծացնում իրենց եկամուտները։ Կրիպտոմայներները նրանց ավելի քիչ շահույթ են բերում, օրինակ, շորթող ծրագրերի համեմատ, սակայն դա անում են աննկատ և ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն կրիպտոմայներներից պաշտպանվելու համար խորհուրդ է տալիս հետևել մի շարք հիմնական կանոնների.

  • զգուշությամբ վերաբերվեք հաղորդագրություններին և անծանոթների ուղարկած նամակներին կցված ֆայլերին (նիշք), մի շտապեք բացել դրանք;
  • կանոնավոր կերպով կատարեք բոլոր կարևոր ֆայլերի պահուստային պատճենում;
  • կանոնավոր կերպով նորացրեք ձեր բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, կիրառեք հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ հայտնաբերում են խոցելիությունները, ինչպես նաև ներբեռնում և տեղադրում են դրանք փակող նորացումները;
  • եթե դուք զբաղվում եք բիզնեսով, տեղադրեք պաշտպանական լուծումներ բոլոր համակարգիչներում և սերվերներում, որպեսզի միշտ ապահովվի ենթակառուցվածքի անվտանգությունը; 
  • կանոնավոր կերպով կատարեք կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգության աուդիտ՝ անոմալիաների հայտնաբերման համար;  
  • ուշադրություն դարձրեք հաքերների նաև այնպիսի պակաս ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և նույնիսկ առևտրի ավտոմատները, քանի որ դրանք նույնպես կարող են չարագործների կողմից օգտագործվել կրիպտոարժույթների մայնինգի համար;

օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունները հայտնաբերելու համար կիրառեք հավելվածների կառավարման գործառույթը, իսկ աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու համար՝ Default Deny տեխնոլոգիան, որը կա Բիզնեսի համար Kaspersky Security-ի կազմում։